Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փոփոխություններ՝ սպանդանոցների ձեռքբերման պայմաններում. սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը կսուբսիդավորվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2018 թ. հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ: Նախագծի ընդունումը պայմանավորված է սպանդանոցային ցանցի ընդլայնմամբ: Ծրագրի շրջանակներում տնտեսվարողները լիզինգով կարող են ձեռք բերել սարքավորումներ, որոնց արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը, իսկ սպանդանոցային տնտեսություն հիմնելու, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվող լիզինգների արժեքների հանրագումարը՝ 200 մլն դրամը։

Ծրագրի շրջանակներում մեծ ծավալով լիզինգներ հիմնականում ներգրավում են ագրովերամշակման ոլորտում գործունեություն, ինչպես նաև ջերմոցային և սառնարանային պահպանության գործունեություն իրականացնող տնտեսվարողները, որոնց գերակշռող մասն արդեն իսկ օգտվել է ծրագրից, սակայն լրացուցիչ սարքավորումներ և տեխնոլոգիական հոսքագծեր ձեռքբերելու կարիք ունեն, մինչդեռ դրան խոչընդոտում է ծրագրով սարքավորումների ձեռքբերման համար սահմանված 1 մլրդ և 200 մլն դրամ առավելագույն շեմերը։ Մյուս կողմից՝ սպանդանոցային մորթի նկատմամբ վերահսկողության խստացման պայմաններում սպանդանոցների անհամաչափ բաշխվածության պատճառով խնդիրներ են առաջանում ֆերմերների կողմից կենդանիների սպանդանոց տեղափոխման հարցում։

Առաջարկվող փոփոխություններով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ.-ի օգոստոսի 1-ից մինչև 2025 թ.-ի դեկտեմբերի 31-ը տնտեսվարողներին լիզինգները տրամադրվելու են ՀՀ դրամով տարեկան մինչև 13 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 7 տոկոս տոկոսադրույքով և տրամադրվող լիզինգների տոկոսադրույքների սուբսիդավորումը իրականացվելու են լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում լիզինգները տնտեսվարողներին կտրամադրվեն 0 տոկոս տոկոսադրույքով, լիզինգով ձեռքբերվող սարքավորումների արժեքների հանրագումարի 1 մլրդ և 200 մլն դրամ շեմերը բարձրացվում են մինչև 2 մլրդ դրամ, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ: Առաջարկվում են այլ փոփոխություններ ևս»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus