Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ալեքսիս Օհանյանը հայտնել է իր մոտ ախտորոշված հիվանդության մասին

Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է Լայմի հիվանդություն, ինչը նրա համար շոկային է եղել, գրում է Daily Mail-ը:

41-ամյա միլիոնատիրոջ խոսքով՝ բժիշկներն ախտորոշումը հայտնել են բազմաթիվ ստուգումներ անցկացնելուց հետո:

«Բազմաթիվ բժշկական ստուգումներ, թեստեր կատարելով՝ պարզեցի, որ ես Լայմի հիվանդություն ունեմ: Բարեբախտաբար, ոչ մի ախտանիշ չկա, բայց բուժվելու եմ», - ասել է նա:

Լայմի հիվանդությունն առաջանում է տզի խայթոցից:

Օհանյանն այս համատեքստում զարմանք է արտահայտել, քանի որ իր խոսքով՝ «այնքան քիչ ժամանակ է անցկացնում բնության գրկում, ուստի հիվանդությունն անսպասելի էր»:

Օհանյանը հավելել է, որ հակաբիոտիկներ է ընդունելու հիվանդության դեմ պայքարելու համար։

Լայմի հիվանդությունն առաջանում է բորելիա բակտերիայից: Մարդիկ սովորաբար Լայմի հիվանդություն են ստանում բակտերիաները կրող տզի խայթոցից: Հիվանդության վաղ հանդիպող նշաններից են տենդը, գլխացավը, հոգնածությունը: Չբուժվելու դեպքում կարող են դիտվել դեմքի մեկ կամ երկու կեսերի շարժման անհնարինություն, հոդացավեր, ծանր գլխացավեր, սրտխփոց և այլն։ Ամիսներ և տարիներ անց կարող են դիտվել հոդացավերի և հոդերի այտուցի կրկնվող դրվագներ։ Երբեմն, կարող է դիտվել նաև ձեռքերի և ոտքերի սուր ցավեր կամ ծակծկոցներ։ Չնայած բուժմանը, մոտ 10-20% դեպքերում հոդացավերը, հիշողության խնդիրները և հոգնածությունը պահպանվում են առնվազն 6 ամսվա ընթացքում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus