Դանիել Կարվախալը գնահատել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները.
Անցած մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Եվրոն, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հետ՝ Լա Լիգան և Չեմպիոնների լիգան:
«Հուսով եմ, որ իսպանացի ֆուտբոլիստ կստանա մրցանակը։ Իսպանական ֆուտբոլն արժանի է դրան։ Ես իսկապես կցանկանայի տեսնել դա։
Կարծում եմ՝ կարող էի հավակնորդների թվում լինել ոչ միայն այս մրցաշրջանում նվաճած տիտղոսների, այլ նաև իմ ելույթի համար։
Բայց ես չեմ մտածում այդ մասին»,- ասել է Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը: