Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել։
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։
«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։
Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։
Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:
Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է նա։