Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում (տեսանյութ)
Երևանը նոր սիմվոլ կունենա. Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում 35,000 քկմ տարածքում 2026 թվականի վերջին արդեն վեր կխոյանա 35 հարկանի 5 շենք. Ռենշին ընկերության հավակնոտ ծրագիրն է, որը նախադեպային է Հայաստանում:
Skyline կոչվող թաղամասի կառուցման հիմքում «Քաղաք՝ քաղաքում» կոնցեպտն է: Այն ներառելու է հարմարավետ ապրելակերպի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները մեկ ընդհանուր տարածքում։ Ռենշին ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը վստահեցնում է, քաղաք՝ քաղաքում կոնցեպտն այն է, ինչ անհրաժեշտ է Երևանին:
«Երևանն այս պահի դրությամբ կենտրոնացած է հենց Կենտրոն վարչական շրջանում, անգամ՝ փոքր կենտրոնում, բոլոր ենթակառուցվածքները հիմնականում հենց այդտեղ են ստեղծված: Ենթակառուցվածք ասելով՝ ես ի նկատի ունեմ ոչ միայն տեխնիկական, այլև ժամանցային, առողջապահական, տրանսպորտային և այլն: Եվ քաղաք՝ քաղաքում կոնցեպտ ստեղծել այս ամենից դուրս հենց այն է, ինչ անհրաժեշտ է Երևանին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Կասպարովը:
Skyline-ն ունենալու է ավելի քան 1 հա կանաչ տարածք, բիզնեսի, ժամանցի, հանգստի գոտիներ, կինոթատրոն, ուսումնական կենտրոննե, այդ թվում՝ միջազգային դպրոց, մանկական զարգացման կենտրոն, սպորտային համալիրներ, առաջնային առողջապահության կլինիկա, ռեստորաններ և սրճարաններ, խանութներ։ Ռենշինի մասնագետներն ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը և Հայաստանում դրա տեղայնացման տարբերակները:
Skyline-ի հանրային տարածքներից օգտվել կարող են ոչ միայն բնակիչները. այն բաց է լինելու հանրության համար: Լևոն Կասպարովը վստահեցնում է՝ դեպի թաղամաս մարդկանց այսչափ հոսքը չի ծանրաբեռնի Օրբելի փողոցի երթևեկությունը:
«Մեր թաղամասն ունենալու է թաղամասային շաթլներ, որոնք օդանավի բիզնես դասին համադրելի կոնֆորտ են ունենալու: Մենք նաև ունենք carsharing, որոնք ցանկացած պահին կարող են ծառայել բնակիչներին, օրինակ, քաղաքից դուրս գալու համար»:
Ռենշին ընկերությունն այս նախագիծն իրականացնում է միջազգային կազմակերպությունների հետ գործակցությամբ։ Համալիրի բարձրահարկ շենքերի կոնստրուկցիան ու ինժեներիան իրականացնում է ամենաբարդ ինժեներական կառույցների նախագծման աշխարհի առաջատար և ամենամեծ փորձ ունեցող անգլիական Arup ընկերությունը: Սքայլանի երկնաքերերի բարձր սեյսմակայունություն ապահովող կոնստրուկցիայի հեղինակը ԱՌՈՒՊ-ի Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան է:
«Ծրագիրը, որում մենք ներգրավված ենք Հայաստանում, ներառում է խառը նշանակության` mixed-use կառուցապատման մեծ նախագծեր, մեծամասամբ՝ բնակելի: Դրանք ապահովում են կյանքի նոր, ավելի լավ մակարդակ: Հատկապես երիտասարդ ընտանիքներն այս նոր համատեքստում ավելի ժամանակակից և կայուն զարգացմանը համապատասխան բնակության միջավայր կունենան: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, առավելապես վերամշակվող նյութերի օգտագործմամբ ստեղծված համալիրում ապրելը մարդկանց կյանքն ավելի լավը կդարձնի և կբերի այն գիտակցմանը, որ նրանք ներդրում են ունենում շրջակա միջավայրի պահպանմանը»,- ասաց Մաուրիցիո Տեորան:
Arup ընկերության պորտֆոլիոն ներառում է բոլոր աշխարհամասերը: Ընկերությունը մասնակցել է Սիդնեյի օպերային թատրոնի, London Eye-ի, Շոտլանդիայի կառավարության շենքի, Պորտուգալիայի Երաժշտության տան ու աշխարհի հանրահայտ այլ շենքերի նախագծման ու կառուցման աշխատանքներին:
«Ռենշինը մեզ է ընտրել, քանի որ երկուսս էլ նմանատիպ մտածողություն ունենք: Արուպ-ը մեծ կազմակերպություն է, որի գլխավոր առավելությունն այն է, որ այն գործակցում է հաճախորդների հետ, ցանկանում է նրանց հետ գործընկեր լինել: Իսկ Ռենշինը դա գնահատում է: Ուստի, ընտրել են այն մարդկանց, որոնք կարող են կյանքի կոչել նրանց նախագծերը և ցանկանում են գործընկեր լինել, միևնույն մտածելակերպն ունեն: Արուպ-ի լավագույն մասնագետները՝ դիզայներներ, վերահսկողներ և ճարտարապետներ, ներգրավված են նախագծում»- նշեց Տեորան:
Նյույորքյան Laguarda Low ճարտարապետական բյուրոն էլ հեղինակել է Skyline համալիրի մաստեր պլանը, բոլոր ճարտարապետական լուծումներն՝ այդ թվում շենքերի ֆասադները, արտաքին, հանրային, ժամանցի տարածքների և լանդշաֆտ դիզայնը։
«Ռենշինի հետ ծանոթությունից և առաջին զրույցից հետո մենք հասկացանք, որ նրանք միանգամայն տարբերվող բան են փնտրում: Միայն այն հանգամանքը, որ նրանք արտերկրից են ճարտարապետների ներգրավել, մեզ հանգեցրեց այն եզրակացության, որ նրանք ինչ-որ նոր, խորհրդանշական բան են ցանկանում անել: Սա շատ լավ բնութագրիչ է ցանկացած կառուցապատողի համար»,- ասաց Laguarda Low ճարտարապետական բյուրոյի հիմնադիր-տնօրեն Պաբլո Լագուարդան:
Միջազգային դիզայներական մեկ այլ ընկերություն էլ ներգրավված կլինի ինտերիեր դիզայնի մշակման աշխատանքներում: Այս պահին ընթանում է միջազգային տենդեր՝ ընկերության ընտրության համար: Ի դեպ, Skyline-ի բնակարանները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ վերանորոգված՝ բարձրակարգ նյութերով և ներկառուցված կահույքով։
Skyline թաղամասը խոստանում է դառնալ Երևանի նոր սիմվոլներից մեկը, որտեղ ժամանակակից կյանքի հարմարավետ պայմանները կհամակցվեն նորարարական ճարտարապետական ու ինժեներական լուծումներով։ 2026 թվականի վերջում Skyline-ը պատրաստ կլինի ընդունել իր առաջին բնակիչներին՝ նրանց առաջարկելով անվտանգություն, հարմարավետություն և կյանքի աննախադեպ որակ։
Մանրամասները՝ տեսանյութում: