Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 27-ը։ Սահմանափակիչ միջոցները, ինչպես նշում է ԵՄ-ն, կապված են ռուս-ուկրաինական հակամարտությունում Մոսկվային աջակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջաններում զինված խմբավորումներին զենքի մատակարարման հետ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Պատժամիջոցները ներկայումս վերաբերում են 12 ֆիզիկական և ինը իրավաբանական անձի: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը և անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում մասնագիտացած իրանական ընկերությունները։

Սահմանափակումների ենթակա անձանց ակտիվները սառեցված են, նրանց միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ցանկացած տրամադրումն արգելվում է։ Բացի այդ, նրանց արգելվում է մուտք գործել Եվրամիություն։

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին վերջին անգամ հայտարարել էր մայիսի վերջին։ Այն ժամանակ, մասնավորապես, սահմանափակումների տակ է հայտնվել երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus