Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը մտադիր է համագործակցել ԱՄՆ-ում ցանկացած քաղաքական ուժի հետ, որը իշխանության կգա ընտրությունների արդյունքներով։ Խոսքը, մասնավորապես, Հանրապետական կուսակցության մասին է։ Այս մասին երկրի ղեկավարը նշել է երկուշաբթի՝ հուլիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կիևը կշարունակի զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, ասել է նա։
«Կարծում եմ՝ եթե Թրամփը նախագահ դառնա, մենք կաշխատենք։ Ես դրանից չեմ վախենում»,- ընդգծել է Զելենսկին։
Միաժամանակ նա հավելել է, որ Հանրապետական կուսակցությունում ճնշող մեծամասնությունը սատարում է Ուկրաինային։