Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վրաստանի նախագահը կդիմի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «ռուսական» օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, հայտնում է TV Pirveli-ն։

«Այսօր նախագահը «ռուսական» օրենքը վիճարկելու է Սահմանադրական դատարանում։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքն ապազգային է և անհամատեղելի է սահմանադրությանը։ Հայտնի է, որ եթե Սահմանադրական դատարանը ընդունի նախագահի հայցը, նրա շահերը կպաշտպանի Էկա Բեսելիան»,- հայտնում է հեռուստաընկերությունը։

Բեսելիան հեռուստաընկերության հետ զրույցում բացատրել է, որ նախագահը հայց կներկայացնի՝ պահանջելով պարզել, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Այս հոդվածը ենթադրում է, որ սահմանադրական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

«Հայցը պահանջում է կասեցնել նորմի գործունեությունը այնքան ժամանակ, քանի դեռ Սահմանադրական դատարանը էապես չի լուծել այս վեճը, այսինքն՝ սկզբնական փուլում կասեցվում է այս օրենքի գործողությունը», - ասել է Բեսելիան։

Հասարակական կազմակերպությունները ևս նախատեսում են երկուշաբթի հայց ներկայացնել Սահմանադրական դատարան։ ՀԿ-ի անդամները պնդում են, որ օրենքը հակասում է սահմանադրական հոդվածներին, որոնք վերաբերում են միավորման, հավասարության և գաղտնիության իրավունքներին:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել Է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած զանգվածային փողոցային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին վետո է կիրառել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» (համանման օրենք վերջերս ընդունվել է նաև Ռուսաստանում-Խմբ.) և «հակասահմանադրական»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օրենքը այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվել է դա անել։ Այն ժամանակ Պապուաշվիլին բացատրել է, որ օրենքը ստորագրելուց հետո 60 օրվա ընթացքում Վրաստանի արդարադատության նախարարությունը կմշակի բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը և կազմակերպությունների համար էլեկտրոնային պորտալ կստեղծի։

60 օր հետո այն կազմակերպությունները, որոնք ունեն զգալի արտասահմանյան ֆինանսավորում, պետք է գրանցվեն պորտալում և հայտարարագրեր ներկայացնեն:

Վրաստանում օրենքի ընդունումն առաջացրել է Արևմուտքի դժգոհությունը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին. ամերիկյան կողմն արդեն չեղարկել է ծրագրված զորավարժությունները, իսկ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus