Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀԱՊԿ-ում Հայաստանի 2025-ի անդամավճարը կհաշվարկվի և կներկայացվի Երևանին. կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Չնայած ՀԱՊԿ անդամավճարն այս տարի չվճարելու Երևանի որոշմանը՝ 2025թ. անդամավճարի գումարը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի է 2025 թվականի բյուջեում վճարում չկատարելու Հայաստանի մտադրության մասին, Վասիլևն ասել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։

«Կդիտարկվի 2025թ. բյուջեի նախագիծը, համապատասխանաբար, կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ասել է Վասիլևը՝ միաժամանակ հավելելով, որ դրանից հետո «արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»՝ կվճարի Երևանն այն, թե ոչ։

Անդրադառնալով կազմակերպության բյուջեի խնդրին՝ Վասիլևը նշել է, որ այն, ինչ վերաբերում է 2025 թվականին, հետագա քննարկումների թեմա է։ Բացի այդ, նա նաև հայտնել է, որ «կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխված է բոլոր անդամ պետությունների միջև։

«Այսինքն՝ անդամավճարների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ մնացած 50 տոկոսը բաշխված է մյուս հինգ անդամ պետության միջև։ Համապատասխանաբար՝ յուրաքանչյուր երկիր (Ռուսաստանից բացի) կվճարի բյուջեի 10 տոկոսը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը»,- հավելել է Վասիլևը։

Հիշեցնեք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Այս հայտարարությունից հետո ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus