Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ծիծեռնակաբերդում Փաշինյանին «հողատու» անվանած Դերմոյանը շարունակում է մնալ միակ մեղադրյալը․ քննչական գործողություններ չեն իրականացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան», «հողատու» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ ԱԺԲ անդամ, 68 տարեկան Տիգրան Դերմոյանը։ Միջադեպից հետո տարեց տղամարդուն հարցաքննել, մեղադրանք են ներկայացրել, հեռախոսն առգրավել ու մոռացել են գործի մասին։

Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրանք առաջադրելուց հետո` Դերմոյանին այլեւս չեն հարցաքննել ու, առհասարակ, քննչական գործողություն չի իրականացվել վերջինիս մասով. իսկ ամենաուշագրավն այն է, որ Դերմոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը լրանում է սեպտեմբերին, ու կա՛մ գործը պետք է դատարան ուղարկեն կա՛մ կարճեն։

Ինչպես հայտնի է` 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր. սակայն մեղադրանք առաջադրվեց միայն Տիգրան Դերմոյանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus