Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, այլ աղբյուրներից ճշտեցինք, որ այդ գաղափարի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով հակասություններ ունի իր տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Չախոյանը, ՊՈԱԿ-ի տնօրենը, աշխատակազմը կտրականապես դեմ են այս փոփոխություններին, եւ եթե դրանք իրականանան, հնարավոր է, որ տնօրենը եւ աշխատակազմից ոմանք դիմում գրեն: Արայիկ Հարությունյանն ուզում է ինչ-որ նոր մարմին կամ գրասենյակ ստեղծել` իր նախկին խոսնակ, արեւելագիտականի իր նախկին ուսանող Անժելա Կժդրյանի գլխավորությամբ: ՊՈԱԿ-ը կենթարկվի այդ գրասենյակին, կփոխվեն նրա գործառույթները` հիմնականում կզբաղվի վերլուծություններով, կպահպանի փորձագետներին, իսկ, ասենք, կառավարությանը ենթակա գերատեսչությունների խոսնակների աշխատանքը կհամակարգի նոր գրասենյակը:

Թերեւս այս փոփոխությունները պետք է դիտարկել ընտրությունների համատեքստում` իշխանությունը սկսել է նախապատրաստությունը եւ, ըստ ամենայնի, դժգոհ է քարոզչությունից, ուստի պատրաստվում է ավելացնել այս մարմինների քանակը, ֆինանսավորումը եւ փոխել կառուցվածքը: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ Տարոն Չախոյանն ու Գոռ Ծառուկյանը չեն արդարացնում իրենց, կամ` Արայիկ Հարությունյանն է այդպես համոզել»։

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus