Սաղմոսերգուն ասում է. «Քե՜զ հանձնվեցի ես արգանդից, Մորս որովայնից դու ես իմ Աստվածը» (Սաղմոս 21:11)։ Այսինքն՝ մարդը դեռ չծնված ճանաչեց Աստծուն, ստացավ հոգի, բայց կոնկրետ ո՞ր փուլում է ձևավորվում հոգին, այս հարցի շուրջ դարեր շարունակ եղել են տարբեր վեճեր: Եկեղեցու հայրերի մի մասն ասում են, որ հղիության առաջին ամսից հետո, երբ սաղմնային փուլից անցում է կատարվում, միավորվում են մարմինն ու հոգին: Մեր Եկեղեցին ընդունում է այն տեսակետը, որ հղիության առաջին վայրկյանից մարդու հոգին միավորվում է մարմնի հետ: