Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են․ ինչ է նա հայտարարագրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ դրամական միջոցները 2023 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել են։ Այս մասին են փաստում ՔԿ նախագահի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2022 և 2023 թվականների հայտարարագրերը։

Ըստ Քյարամյանի ներկայացրած հայտարարագրերի՝ միանձնյա սեփականության իրավունքով ՔԿ նախագահին են պատկանում 5 հողամաս, 2 անհատական բնակելի տուն և 1 ավտոտնակ, իսկ համատեղ սեփականության իրավունքով՝ բնակարան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ 

Որպես շարժական գույք ՔԿ նախագահը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Քյարամյանը ներկայացրել է ՔԿ-ից ստացած աշխատավարձը՝ 18 մլն 647,197 դրամ, մինչդեռ ըստ 2023-ի հայտարարագրի՝ ՔԿ-ից ստացած աշխատավարձը 27 մլն 574,123 դրամ է կազմել։

Բացի այդ, նա հայտարարագրել է նաև «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ից փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 632.15 դոլար։ Այսպիսով, Քննչական կոմիտեի նախագահի տարեկան ընդհանուր եկամուտը, ըստ 2023 թվականի հայտարարագրի, կազմել է 27 մլն 820,686.79 դրամ։

2022 թվականի տարեվերջին Քյարամյանի բանկային հաշիվներին եղել է 23 հազար 578.5 դրամ, մինչդեռ 2023-ի տարեվերջն՝  54 եվրո և 1 մլն 84,746.9 դրամ։

Ինչ վերաբերում է կանխիկ դրամական միջոցներին, ապա 2022 թվականին այն կազմել է 50 հազար դոլար և 42 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 50 հազար դոլար և 52 մլն դրամ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus