ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու օրինագիծը։
Նախագիծն ընդունվել է միաձայն` 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձինք։
The post ԱԺ-ն միաձայն ընդունել է ԼՂ ԱԱԾ-ի նախկին ծառայողների վերաբերյալ օրինագիծը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.