Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Թրամփին. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով որևէ նամակ չի փոխանցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ մի նամակ կամ հաղորդագրություն չի փոխանցվել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա հավելել է, որ Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպման պլանների մասին:

Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետը հանդիպել է Թրամփի հետ և քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել էր X սոցիալական ցանցում։

«Պատիվ էր այսօր այցելել նախագահ Դոնալդ Թրամփին Մար-ա-Լագոյում: Մենք քննարկել ենք խաղաղության հասնելու ուղիները»,- ասել էր Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հավելել էր, որ Թրամփի վերընտրվելու դեպքում «այս խնդիրը կլուծվի», ինչը, ըստ Օրբանի, «լավ նորություն է»։

Օրբանն ամերիկացի նախկին առաջնորդի հետ իր հանդիպումը անվանել էր «խաղաղության առաքելություն»։ Վերջին օրերին Օրբանն իր խաղաղարար առաքելությամբ այցելել էր Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան՝ փորձելով ռուս-ուկրաինական հակամարտության համար լուծում գտնել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus