Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 11-ին այցելել է Արմավիրի մարզ: Այցի շրջանակներում նախագահը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ծանոթացել թանգարանի հազվագյուտ հավաքածուին: Թանգարան-արգելոցի տնօրեն Արտավազդ Զաքյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է ցուցասրահներով, տեղեկացել ընթացիկ ծրագրերի և իրականացվող պեղումների ու պատմահնագիտական ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև հետաքրքրվել թանգարան-արգելոցի խնդիրներով և վերջիններիս լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներով: Այնուհետև նախագահ