Մոտ օրերս Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է դարձել, միջոցառմանը ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար մարդ։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իրենց նոր հարձակվողին հուլիսի 16-ին:
Միաժամանակ շնորհանդեսին ներկա կլինի ոչ ավելի, քան 85 հազար մարդ։ Բանն այն է, որ «Սանտյագո Բեռնաբեուն» չի կարող տեղավորել մարզադաշտում 85 հազարից ավել երկրպագու, քանի որ այդքան է նստատեղերի քանակը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին «արքայական» ակումբի շարքերը համալրել է այս ամռանը։ Նա ՊՍԺ-ից տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։ Մբապեն Մադրիդի «Ռեալի» հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։