Ռուսաստանի արտաքին պարտքը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 1,12 տոկոսով՝ հասնելով 306,1 մլրդ դոլարի:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալներին:
Վերջին անգամ ցուցանիշն աճ էր գրանցել 2022 թվականի երկրորդ եռամսյակում՝ 5,3 տոկոսով:
Աճը հիմնականում պայմանավորված է Կենտրոնական բանկի և բանկերի արտաքին պարտքով: Փոքր-ինչ աճել է նաև պետական գերատեսչությունների պարտքը: Ընկերությունները շարունակել են կրճատել ոչ ռեզիդենտների նկատմամբ իրենց պարտավորությունները, դրանք նվազել են 2,3 տոկոսով: