Добавить новость

Объем реализации городских нежилых помещений на торгах вырос в 3,9 раза за пять лет

УК отказались выходить на суд граждан: Есть что скрывать? Реакцию объяснила депутат

Объем предложения дорогих квартир на вторичном рынке Москвы снизился на 10%

В Москве утвердили реализацию трёх проектов КРТ: Преобразятся четыре района столицы

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք առկա է վիճակագրություն, թե դիմող անձանցից քանի տոկոսն է գոհ լինում իր դիմումի արդյունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես՝ ներկայացվել է տեղեկատվություն ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական կոմիտեներում քննարկված հարցերի և ընդունված որոշումների, կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել գրավոր քվեարկության գործընթացի թվայնացման, կադրային համալրվածության,  փաստաթղթաշրջանառության վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է նաև դիմումների քննության գործընթացի վերաբերյալ, նշվել է, որ մշակվել և պետական կառավարման համակարգի մարմիններին է տրամադրվել ամենամսյա կտրվածքով քաղաքացիներից ստացված դիմումների թվաքանակի, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության նոր ձևաչափ: Ընդգծվել է, որ նոր ձևաչափով վիճակագրական տվյալները ստացվում և ամփոփվում են ամենամսյա պարբերականությամբ:

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև իրականացման ենթակա ծրագրերը, որոնք են քաղաքացիներից ստացված դիմումների քննարկման և դրանց արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող հաշվետվությունների և վիճակագրական տվյալների արտաբերման հնարավորության ստեղծում, գործարկում, վերադաս պետական մարմնում «Թեժ գիծ» գործառույթի պարտադիր առկայության ապահովում, «citizen-feedback» համակարգի գործարկումը, քաղաքացիներից ստացված դիմումների քննարկումն ու բավարարումը: 

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է՝ արդյոք առկա է վիճակագրություն, թե դիմումներում բարձրացված հարցերի որ մասն է լուծվում, կամ դիմող անձանցից քանի տոկոսն է գոհ լինում իր դիմումի արդյունքից: «2023 թվականին 9615 մարդ դիմեց, դա նշանակում է՝ 9615 հարց կա, դրանցից քանի՞սն է լուծվել և քանիսը մնացել առանց լուծման»,- հարցրել է վարչապետը:

Ի պատասխան զեկուցվել է, որ վիճակագրությունը ստացվում է մի քանի աղբյուրի միջոցով, տվյալ դեպքում այլ գերատեսչություններից: «Հարց լուծողը որպես այդպիսին Վարչապետի աշխատակազմը չէ, որոշումը կայացվում է կոնկրետ իրավասու պետական մարմնում: Մենք դրա վերաբերյալ ստացած բողոքը կամ վերահասցեագրում, կամ պարզաբանում ենք ստանում՝ փորձելով հասկանալ նաև մյուս կողմի տեսակետը: Մեր վերահասցեագրած դիմումների նկատմամբ հսկողություն սահմանելով՝ հետո վիճակագրություն ենք ստանում, թե քանի տոկոսն ինչ ելքով է ավարտվել ու դրանով իսկ հասկանում, թե վերահասցեագրած դիմումներից քանիսը լուծվեց կամ չլուծվեց»,- նշել է Վարչապետի աշխատակազմի Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը՝ ավելացնելով, որ ստացված դիմումների մեծ մասը բավարարվել է:

Վարչապետը նշել է, որ այստեղ հարցը երկու կողմ ունի, առաջինը, որ դիմումների հետ աշխատելու գործընթացը լինի արդյունավետ: «Բայց նաև պետք է արձանագրել, որ ի վերջո քաղաքացիների դիմումներն ահռելի տեղեկատվություն են պարունակում երկրում տեղի ունեցողի մասին: Եվ այդ տեղեկատվությունն, ըստ էության, մեծ արժեք ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդիվ զեկուցվել է վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական միջոցառումների կազմակերպմանն ուղղված գործընթացների, միջազգային պայմանագրերի և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի ընթացքավորման, արտաքին գործերի բնագավառում միասնական քաղաքականության վարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման, մշտադիտարկման, ռազմավարական նախագծերի փորձաքննության, ծրագրերի իրականացման մշտադիտարկման վերաբերյալ զեկուցվել է, որ 2023 թվականին Վարչապետի աշխատակազմի կողմից կատարվել է 541 միջոցառում, իսկ ռազմավարությունների մասով՝ 451 միջոցառում:

«Բաց կառավարման գործընկերություն» 2022-2024թթ. 5-րդ ազգային ծրագրի մասով ներկայացվել է, որ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել է կարիքների գնահատում և լայնածավալ հետազոտություն, մշակվել է ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ինստոիտուցիոնալ կառավարման մոդել:

Հանրային մեխանիզմների ներդրման շրջանակում հիմնվել է irazekum.am հարթակը, իրազեկման նախագծերի շրջանակում նախաձեռնվել են «Խաղաղության խաչմերուկ», «Հայրենիքը պետությունն է» նախագծերը: 

Հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: Ընթացքի մեջ է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացը: 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

"Золотая осень" в Москве: Где можно попробовать тыквенный боул и другие необычные деликатесы

Жители Коломны молятся за родных на СВО перед Казанской иконой Божией Матери

Подмосковные школьники познакомились с работой металлобазы

Путин назвал странной закупку Россией продукции из древесины за границей

Музыкальные новости

Группа «Сезон дождей» приняла участие в проекте «Сила родной земли. Песни о вечном»

Лукашенко назвал коррекцию ядерной доктрины России усилением позиции Минска

«Металлург» победил московское «Динамо», отыгравшись с 1:3 перед третьим периодом матча КХЛ

Актриса Катерина Ковальчук пришла на Московскую Неделю моды без макияжа

Новости России

В Москве откроется выставка к 100-летию Кукрыниксов

Спорная сборная: октябрьские приключения команды Карпина

Жители Коломны молятся за родных на СВО перед Казанской иконой Божией Матери

"Золотая осень" в Москве: Где можно попробовать тыквенный боул и другие необычные деликатесы

Экология в России и мире

Выиграй поездку на Like Party «ДЕВИЧНИК»

Определены организации-финалисты XI Всероссийского конкурса «Лучшая инклюзивная школа России — 2024»

KAMBULAT презентует новый альбом в VK Gipsy. Like FM дарит билеты

Неделя осетинских пирогов в Москве

Спорт в России и мире

Кудерметова проиграла в финале парного турнира в Пекине

Тату, побег, анорексия. Как бунтуют дети Яковлевой, Успенской, Кафельникова

Даниил Медведев выходит в 4-й раунд ATP Шанхая после победы над Арнальди

Соболенко вышла в ⅛ финала турнира WTA-1000 в Ухане

Moscow.media

На строительство и реконструкцию трассы М-7 Волга в Татарстане и Башкирии выделили 9 млрд рублей

Бывший возлюбленный зарезал сотрудницу салона сотовой связи

Набор абитуриентов для обучения на прокурорско-следственном факультете Военного университета Минобороны России

Судно с аммиаком из России застряло в водах Европы: порты боятся ремонтировать











Топ новостей на этот час

Rss.plus






В ДЕЛАХ ЖУРНАЛИСТОВ САФРОНОВА, ГОЛУНОВА, СКРИПАЛЕЙ СЕНСАЦИОННЫЕ СЕРИИ СОВПАДЕНИЙ. Россия, США, Европа могут улучшить отношения?!

«Ни один из мужчин Романовых не умрет своей смертью»: проклятие Манины Мнишек

Объем предложения дорогих квартир на вторичном рынке Москвы снизился на 10%

Путин назвал странной закупку Россией продукции из древесины за границей