«Բարսելոնան» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հիշեցրել է, թե ինչու է 16 տարի առաջ արվել թիմի լեգենդ Լիոնել Մեսսիի և նորածին Լամին Յամալի հայտնի լուսանկարը, որը վերջին օրերին վիրուսային կերպով տարածվել է համացանցում։
«Գլխավոր դերերում են Լեո Մեսսին և Լամին Յամալն են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Բարսելոնայի» Երեխաների պաշտպանության հիմնադրամի ծրագրերի համար միջոցների հանգանակության սոցիալական արշավի շրջանակում»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ֆոտոսեսիան տեղի է ունեցել «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում 2007 թվականի աշնանը, երբ Լամին Յամալը ընդամենը մի քանի ամսական էր։