Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կմեկնի Ֆլորիդա, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալությունը նշում է, որ այցը կարող է ուժեղացնել մտավախություններն առ այն, որ Օրբանը միջնորդ է հանդես գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև: Հանդիպումը, ըստ Bloomberg-ի, նախատեսված է հուլիսի 11-ին Դոնալդ Թրամփի «Մար-ա-Լագո» կալվածքում։
Գործակալությունը գրում է նաև, որ Վիկտոր Օրբանն արդեն հանդիպել է Թրամփի հետ մարտին՝ նրա նստավայրում։
Bloomberg-ի զրուցակիցն ասել է, որ Վիկտոր Օրբանի և Դոնալդ Թրամփի հավանական հանդիպումը ավելի ոչ պաշտոնական է լինելու։ Ա
Հուլիսի սկզբին Վիկտոր Օրբանը հանդիպել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ։ Հուլիսի 8-ին նա բանակցություններ է վարել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, իսկ նույն օրը մեկնել է ԱՄՆ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։