Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան լաց է եղել 2024 թվականի Կոպա Ամերիկայի եզրափակիչ դուրս գալուց հետո խառը գոտում լրագրողների հետ զրուցելիս:
Անխել Դի Մարիան ավելի վաղ հայտարարել էր, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո կավարտի միջազգային կարիերան:
Կոպա Ամերիկա-2024-ի եզրափակչում Արգենտինայի հավաքականը հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը կհանդիպի Ուրուգվայ-Կոլումբիա զույգի հաղթողի հետ։ Այդ խաղը Դի Մարիայի համար վերջինը կլինի ազգային թիմի կազմում:
Հիշեցնենք, որ արգենտինացիներն Ամերիկայի գավաթի գործող հաղթողներն են։ 2021 թվականին Բրազիլիայում անցկացված մրցաշարի եզրափակչում Արգենտինան հենց դի Մարիայի գոլի շնորհիվ նվազագույն 1։0 հաշվով հաղթեց Բրազիլիային։