«Տորպեդո Մոսկվա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է 29-ամյա հարձակվող Արշակ Կորյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Անցած մրցաշրջանում Կորյանը հանդես է եկել «Խիմկիում»։
Նախորդ մրցաշրջանում նա 25 հանդիպում է անցկացրել Առաջին լիգայում և 4 խաղ Ռուսաստանի գավաթում, խփել 4 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։
Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Վիտես» (Նիդեռլանդներ) (2015-2017), «Լոկոմոտիվ» (Մոսկվա) (2017-2018), «Խիմկի» (2018-2020, 2023-2024), «Օրենբուրգ» (2021-2022), «Ալանիա» ակումբներում 2022-2023):