Добавить новость

КБР. Военнослужащие 13 стран мира совершат восхождение на Эльбрус

Обвиняемого в подрыве автомобиля в Москве Серебрякова доставили из Турции в Россию

Генсек ООН заявил об "эпидемии" экстремальной жары на Земле

Ильин день 2024 - что можно и чего нельзя делать в день Ильи Пророка

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սա պատահական որոշում չէ. Նինա Կարապետյանցը՝ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և այլոց վճիռների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը  – Տիկի՛ն Կարապետյանց, հերթական դատական վճիռն է կայացվել, որով մեղավոր են ճանաչվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, սակայն վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է: […]

The post Սա պատահական որոշում չէ. Նինա Կարապետյանցը՝ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և այլոց վճիռների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, հերթական դատական վճիռն է կայացվել, որով մեղավոր են ճանաչվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, սակայն վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է: Ձեր գնահատականը խնդրեմ։

– Հավանաբար գործող իշխանությունները հենց այսպես էլ նախատեսել էին ու այսպես էլ պատկերացնում էին բարեփոխումների ամբողջ ընթացքը։ Շնորհավորում եմ, կարծում եմ, որ նախկին իշխանությունները, նրանց տարբեր ներկայացուցիչներ անչափ սիրում են այս իշխանություններին, հպարտանում են այս իշխանություններով ու խոնարհվում են նրանց առաջ, որովհետև եթե նախկինում իրենց դեմ քրգործ հարուցված լիներ, հաստատ, գոնե ինչ-որ պատասխանատվության կենթարկվեին։ Հիմա ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվում բոլորը, այլ նաև չեմ բացառում, որ ինչ-որ փուլում Լևոն Երանոսյանը կարող է նոր պաշտոնի նշանակվել, հաշվի առնելով գործող իշխանությունների նախասիրությունները՝ չեմ բացառում նման տարբերակ։ 

– Հաշվի առնելով այն դատավճիռները, որոնք կայացվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց գործող իշխանությունը մինչ օրս համարում է «թալանչի, կոռուպցիոներ» և այլն ու խոստացել էր պատժել նրանց օրենքի շրջանակներում, հանրությունը հիմա կարո՞ղ է արձանագրել, որ իշխանությունն իր խոստումն այս մասով կատարել է։

– Արդարադատություն իրականացնող կառույցները ևս իշխանություն են, չէ՞, եթե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահի գործը մի քիչ ձգձգում է վարույթն իրականացնող մարմինը, մի քիչ ձգձգում է դատական համակարգը, մի քիչ չի ներկայանում Դատախազությունը, նիստերն են հետաձգվում, ու արհեստականորեն տպավորություն է ստեղծվում, որ մի մասը շատ բարի է ու արդարության համար պայքարող է, ասել է թե՝ վարչապետն ու իր թիմը, իսկ մնացածը շատ վատն են։ Սա իրենց բարեփոխած համակարգերն են, սրանք այն համակարգերն են, որոնցից գործող իշխանությունները հրճվանք ու երջանկություն են ապրում։

Դատական համակարգը ևս իշխանության մի մասն է, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները։ Վաղեմության ժամկետ գործիքն առաջին օրը չէ, որ օգտագործվում է կամ, ավելի շուտ, չարաշահվում է, անհիշելի ժամանակներից օգտագործվող աճպարարություն է, որը միշտ է օգտագործվել, ու սա անխուսափելի պրոցես էր: Ինչ ասեմ, նորից շնորհավորում եմ Վլադիմիր Գասպարյանին, Երանոսյանին ու նաև բոլոր ժամանակների արդարադատության նախարարներին, որովհետև իրենց բարեփոխումները, ոնց հասկանում եմ, այսպես էլ նախատեսվել էին։ 

– Հիմա հանրությունն իրեն խաբված զգա՞, թե՞ ոչ, տիկի՛ն Կարապետյանց։

– Իշխանությունն իր խոստումը չի կատարում, դրա վառ ապացույցներն են Ռոբերտ Քոչարյանի «Մարտի 1»-ով արդարացումը, Սերժ Սարգսյանի արդարացումը, Վլադիմիր Գասպարյանի, և այսպես մենք տեղատարափ ենք տեսնելու, իհարկե հասարակությունը պետք է իրեն խաբված զգա։ Եթե հասարակության մի մասը համարում է, որ սա նորմալ է, ու իրենք խաբված չեն, ապա իրենք կարող են համարել, որ ամեն բան նորմալ է։ 

Ես համարում եմ, որ այս խոստումներով չէ, որ իրենք երկրորդ անգամ եկել են իշխանության, ենթադրում եմ, որ այդ մուրճը, որ նվիրել էին Նիկոլ Փաշինյանին, նրա համար չէին նվիրել, որ մեկը մյուսի հետևից արդարացումներով կամ համաներումներով վճիռներ կայացվեին։ Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի ժամանակների նման հանգիստ կարող են ասել, որ օրենքով ամեն ինչ նորմալ է ու ճիշտ է, բայց դրանց մեջ այնքան արհեստական էլեմենտներ կան, որ նորմալ մտածողություն, վերլուծական միտք ունեցող մարդը որևէ կերպ չի կարող համակերպվել այս վիճակի հետ։ 

– Ձեր խոսքում ասացիք, որ «բարեփոխումները երևի այսպես էլ պատկերացնում էր գործող իշխանությունը», նկատի ունեք, ի սկզբանե, երբ իրենք այս խոստումները տալիս էին, հենց ա՞յս ձևով պատիժը նկատի ունեին։

– Համենայնդեպս, այնպես, ինչպես դա պետք է իրականացվեր, որպեսզի ունենար արդյունք, չի իրականացվում, և խոսքը մարդկանց քրեակատարողական հիմնարկներում նստելու մասին չէ, խոսքը հաջորդիվ եկող բարձրաստիճան պաշտոնյաների վարքը շտկելու կամ ուղենիշներ տալու մասին է: Մարդիկ պետք է հասկանան, թե ինչպիսի վարքագիծն է անթույլատրելի, ու ինչպիսի վարքագծի դեպքում դու կարող ես հայտնվել նաև ճաղերի հետևում։ 

Այս բոլոր դատավճիռները ներկա ու ապագա բոլոր իշխանություններին հուշում են հետևյալը՝ ինչ ուզում ես՝ արա, ուզում ես՝ ապօրինի զորքի տեսակներ հավաքի, ուզում ես՝ զորքը անօրինական բեր հասցրու Երևան, ուզում ես՝ կրակի, թող տասը հոգի զոհվի, ուզում ես՝ չարաշահումներ արա, ինչ ուզում ես արա, մեկ է, վաղեմության ժամկետը կա ու կա, միշտ կարող ես արդարացված լինել, եթե իշխանությունների հետ հարաբերություններդ լավ եղան։ Ու շատ կարևոր է այստեղ նշել, որ խոսքը ոստիկանների մասին է, իսկ ոստիկանությունը, ինչպես հասկանում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթներից, պետության ողնաշարն է, հետևաբար, սա պատահական որոշում չէ: 

Անշուշտ, պարոն Փաշինյանն այդպես էլ կարծում է, ու եթե մարդն այդպես է կարծում կամ առնվազն գոնե այդպես արտահայտվում է, դա նշանակում է, որ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվելու, ու այսպես էլ նախատեսված է։ Էլի եմ ասում, բացարձակ չեմ զարմանա, եթե Վլադիմիր Գասպարյանին, Լևոն Երանոսյանին պաշտոն առաջարկեն, ինչպես Հունան Պողոսյանին առաջարկեցին ժամանակին, ու էլի շատ մարդկանց։ 

– Դատախազությունը բողոքարկելու է նախկին ոստիկանապետի ու մյուսների գործով դատական այս վճիռը, ի՞նչ ակնկալիքներ ունենալ։

– Ես ներկայիս ու առհասարակ մեր Դատախազությունից երբեք նման գործերով սպասելիքներ չեմ ունեցել, քանի դեռ արդարադատություն իրականացնող բոլոր համակարգերում տեղի չի ունեցել լյուստրացիա, համակարգից չեն հեռացվել մարդիկ, որոնք օրվա իշխանության սազանդարներն ու կապրիզներն իրականացնողներն են, ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ: 

Նման գործընթացներն էլ արվում են, որ թղթի վրա ամեն ինչ մաքուր լինի, ձևական կողմն անպայման պետք է պահպանվի, բայց փաստը մնում է փաստ, որ բոլոր գործերով մենք ստանում ենք վաղեմության ժամկետի հիմքով արդարացումներ։ Ու ինչն է հետաքրքիր, որ այնքան են ձգձգում գործերը, որ հոդվածներից մեկով անպայման վաղեմության ժամկետը վրա հասնի, որ մյուսով կարողանան համաներում կիրառել, որովհետև եթե վաղեմության ժամկետը չլրանա, հնարավոր չի լինի համաներում կիրառել։ Հետևաբար այդ ձգձգումներն էլ պատահական չեն, շատ լավ մտածված գործընթաց է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սա պատահական որոշում չէ. Նինա Կարապետյանցը՝ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և այլոց վճիռների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Татьяна Минеева выступила спикером заседания экспертного совета Уполномоченного по правам человека в РФ

iHerb пополнила свой ассортимент продукцией Martha Stewart Wellness

Садовод Туманов: зелень и дайкон можно посеять на даче в августе

Индия планирует увеличить поставки буйволятины в Россию

Музыкальные новости

Москва ждет тепла // «Газпром энергохолдинг» может построить 510 МВт мощности в столице

Поддержала бойцов песней. Светлана Сурганова дала концерт для контрактников

Кажетта Ахметжанова: какие цифры в дате рождения отвечают за денежный магнетизм человека

«С самого начала верил, что с «Флоридой» могу выиграть Кубок Стэнли»

Новости России

Как наше государство поощряет фиктивную регистрацию, и можно ли с этим бороться?

Суд в Москве постановил выдворить из РФ дворника, пропагандировавшего ЛГБТ

N1event.ru покорило Дубай

На лицо ужасная, добрая внутри: Жизнь и смерть бородатой Хулии, женщины-обезьяны из Мексики

Экология в России и мире

Молодеем при помощи прически и макияжа

Кухня – рай для бактерий: доктор Кутушов рассказал о скрытых рассадниках микробов

Дольче вита с выгодой в Fish Point Family Resort

В СЛД «Брянск-Льговский» филиала «Московский» ООО «ЛокоТех-Сервис» сформирован студенческий отряд

Спорт в России и мире

Рейтинг ATP. Рууд обошел Рублева, Берреттини вернулся в топ-50, Надаль поднялся на 100 строчек

Рафаэль Надаль проиграл в первом финале тура ATP в преддверии своей последней Олимпиады

Герасимов победил на старте турнира ATP Challenger Tour в Испании

Теннисисты Медведев и Джокович отказались жить в Олимпийской деревне

Moscow.media

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Quto: почему троит двигатель

Свечение Жеребцовой горы...

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный











Топ новостей на этот час

Rss.plus






Генсек ООН заявил об "эпидемии" экстремальной жары на Земле

Татьяна Минеева выступила спикером заседания экспертного совета Уполномоченного по правам человека в РФ

Ван И считает Россию, Китай и Лаос конструктивными силами в АТР

КБР. Военнослужащие 13 стран мира совершат восхождение на Эльбрус