Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota», «BMW», «Mercedes» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հաղորդվում է, որ բախման հետևանքով վնասվել է ևս մի քանի մեքենա, այդ թվում՝ 2 «Opel», «BMW X5» ու 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։