Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ucom ընկերությունն Ամառային օլիմպիական խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է

Ucom ընկերությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի Ucom-ը դարձել է 2024 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորը։

Ucom ընկերությունն արդեն 3-րդ անգամ է հովանավորում Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը։

33-րդ Ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեր հավաքականի 15 մարզիկները կներկայացնեն Հայաստանը հրաձգություն, ծանրամարտ, աթլետիկա, ըմբշամարտ, բռնցքամարտ և մարմնամարզություն սպորտաձևերում:

«Օլիմպիական խաղերն աշխարհի գլխավոր սպորտային իրադարձությունն են, որին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում։ Ուրախ ենք, որ Ucom-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը կկարողանա դիտել մեր մարզիկների ելույթներն ու տեսնել փայլուն հաղթանակները։ Սա մեծ պատիվ է ու ուրախություն բոլորիս համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս ամառային օլիմպիական խաղերը ոչ թե հերթական օլիմպիական խաղեր են այլ կարևոր իրադարձություն: Հաշվի առնելով առկա իրավիճակը, մեր ազգին հաղթանակ է պետք։ Եվ մեր մարզիկները իրենց վրա են վերցրել հայ ժողովուրդին ուրախ պահեր, հաղթանակի պահեր պարգևելու առաքելությունը։ Ամբողջ հայ ազգն է մեր թիկունքում, մեզ պետք են արժանապատիվ հաղթանակներ և յուրաքանչյուրի ներդրումը շատ կարևոր է մեզ համար։ Եվ արդեն երրորդ Օլիմպիական խաղերն են, որ Ucom-ը կանգնում է հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողքին, ու հաջողություններն էլ ինքներդ եք տեսել», - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Նշենք, որ նախորդ Տոկիո-2020 խաղերին, որոնք տեղի ունեցան 2021 թվականին, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը դարձան արծաթե մեդալակիրներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ստացան բրոնզե մեդալներ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus