Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամենայն հավանականությամբ, կդառնա Իսլամական Հանրապետության նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարության մաս՝ զբաղեցնելով ԱԳՆ ղեկավարի պաշտոնը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով ընտրված նախագահին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ իրենց տեղեկությունների՝ Փեզեշքանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ-ն ղեկավարելու համար։
Եթե «ոչ մի առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի Իսլամական Հանրապետության խորհրդարանի քննարկմանը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին արդեն ծառայում է որպես արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդական։ Նա, մասնավորապես, նորընտիր նախագահին խորհուրդներ է տվել իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ:
Արաղչին 2017-ից 2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում: Արաղչին երկար ժամանակ գլխավորել է երկրի պատվիրակությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, ներկայումս զբաղեցնում է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարի պաշտոնը։