Добавить новость

Песков: Путину не нравится повышенное внимание к его семье

Еще четыре восстановленных фонтана начали работу в разных районах города

Идея самостоятельного выбора в сказке-балладе А.С. Пушкина «Жених».

Пашинян, Жапаров и Мирзиеев отправились в Москву для участия в саммите глав стран СНГ

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել․ փաստաբանական խումբ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում գույքի օտարման համաձայնության էական հանգամանքների մասին՝ կից ներկայացնելով ամերիկյան փաստաբանական ընկերության հայտարարության տեքստը։

«Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» (Vinson & Elkins LLP) իրավաբանական ընկերությունը հրապարակել է գործարարներ` Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ԱՄՆ-ում դատական գործի բարենպաստ հանգուցալուծման մասին հաղորդագրություն:  Հաղորդագրությամբ, մասնավորապես, ներկայացվել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքներ:

Հաղորդագրությամբ արձանագրվել է, որ ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։ Նաև անշարժ գույքի մասով նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները, Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

«2024 թվականի հունիսին «Վինսոն և Էլկինսը» ապահովել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) կողմից իրականացվող հանրային նշանակության հետաքննության կարճումը, որը ներառել է Արդարադատության դեպարտամենտի ներկայացրած բոլոր պահանջների բարենպաստ հանգուցալուծումը հօգուտ «Վինսոն և Էլկինսի» պաշտպանյալներ Արտյոմի Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և նրանց ամերիկյան ընկերության՝ WRH, Inc.-ի:  Վերոնշյալ գործով Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի օրինական ձեռքբերման և կառուցապատման վերաբերյալ: 

Ինչպես պարզաբանվել է ներկայացված փաստաթղթերով, Խաչատրյանների ընտանիքը ի սկզբանե գնել է Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը և սկսել կառուցապատումը 2011 թվականին: 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո, Խաչատրյաններն անարդարացիորեն թիրախավորվել են նոր իշխանության կողմից, և նրանց օրենքով երաշխավորված իրավունքները կասկածի տակ են դրվել: 2022 թվականի հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի անշարժ գույքը՝ այդ մասին թափանցիկորեն տեղեկացնելով կառավարությանը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ապրիլին Արդարադատության դեպարտամենտը, ստանալով ՀՀ կառավարությունից ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեցող միջնորդություն, ԱՄՆ Կենտրոնական շրջանի Կալիֆորնիայի շրջանային դատարան է ներկայացրել Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ: «Վինսոն և Էլկինս» ընկերությունը  Խաչատրյանների անունից անմիջապես ներկայացրել է սեփականության ճանաչման պահանջ՝ միջնորդելով  մերժել Կառավարության բողոքը: Այնուհետև, դատարանի որոշմամբ  կասեցվել է Կառավարության պահանջի հիման վրա քննվող բռնագանձման գործը՝ հնարավորություն տալով  ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին իրականացնել հետաքննություն: 

Վերջին երկու տարիների ընթացքում «Վինսոն և Էլկինս» ընկերությունը ամբողջովին աջակցել է Արդարադատության դեպարտամենտի կողմից իրականացվող հետաքննությանը՝ կառավարությանը ատիվորեն տրամադրելով հասանելիություն ծավալուն նյութերին, բանկային արձանագրություններին, ինչպես նաև ապահովել է հասանելիություն վկաների ցուցմունքներին: Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում, Արդարադատության դեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թվականի հունիսի 11-ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված  պարտավությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սույն գործով Խաչատրյանների շահերը ներկայացրել է «Վինսոն և Էլկինսի» թիմը` Եֆրեյմ (Ֆրայ) Վերնիկի գլխավորությամբ։ Գործընկերներն են եղել` Քրիստոֆեր Վ. Ջեյմսը,  օգնականներ՝ Փիթեր Թ. Թոմասը և Ռոբերտ Վունը, Էլիզաբեթ Ա. Մեթյուսը, Նատալի Ֆարագը:, Կարինա Ա. Պերիերան, Քեթրին Գալվին և Դենի Քիմը։

Նշենք, որ Խաչատրյանների փաստաբանական խումբը հորդորում է ներկայացնել գործի հանգամանքներն ամբողջական` առանց հանգամանքների խեղաթյուրման, քանի որ հանրություն իրավունք ունի ստանալու օբյեկտիվ և ամբողջական լրատվություն», - ասված է փաստաբանական խմբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Ըստ հաղորդագրության՝ առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:

Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին, պատկանող առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում և, ԱՄՆ-ի իշխանությունների որոշմամբ, ենթակա է բռնագրավման, ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ, 2 հարկանի գրադարան, տնային կինոթատրոն, պոկերի, բիլիարդի սենյակներ, մարզասրահ, մառան, փակ սպա սրահ, լողավազան, ավտոտնակ:

Նշվում է, որ 39,750,000 դոլարով վաճառքի հանված առանձնատունն ունի 3,126 քմ մակերես:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Свыше 300 здоровых детей родились от матерей с ВИЧ в Подмосковье с января

Депутат Милонов: я за то, чтобы закрыть все гей-клубы в Москве

Пашинян, Жапаров и Мирзиеев отправились в Москву для участия в саммите глав стран СНГ

Идея самостоятельного выбора в сказке-балладе А.С. Пушкина «Жених».

Музыкальные новости

Путин поздравил Рахмона с днем рождения в преддверии его визита в Москву

Миралем Пьянич может дебютировать в РПЛ в матче ЦСКА против «Динамо»

Samsung добавляет AI Cast и ChatGPT в телевизоры с Tizen

Сергей Собянин поздравил народного артиста Александра Михайлова с днем рождения

Новости России

В России появился новый кроссовер Hyundai, который стоит дешевле «Москвича»

В Армении создан прецедент публичной оценки действий правящего режима

Идея самостоятельного выбора в сказке-балладе А.С. Пушкина «Жених».

Мособлдума напомнила о поддержке жителей других регионов в пунктах временного размещения

Экология в России и мире

Покупатель отказался от сделки по даче Пугачевой

Стало известно о состоянии российских туристов, пострадавших в ДТП: в Турции столкнулись два туристических автобуса

Певица Астрид Хан представила песню "Дом"

Благодарность за концерт

Спорт в России и мире

Джокович вышел в третий круг «Мастерса» в Шанхае

Тату, побег, анорексия. Как бунтуют дети Яковлевой, Успенской, Кафельникова

Самсонова и Кочаретто вышли в полуфинал турнира WTA 1000 в Пекине в парном разряде

Кудерметова проиграла в финале парного турнира в Пекине

Moscow.media

Бывший возлюбленный зарезал сотрудницу салона сотовой связи

За теплый сезон на федеральных трассах во Владимирской области нанесли 922 км разметки

Ни дня без иска против IT-гигантов: на Meta* подали в суд из-за авторских прав

Виктория Чертина и Евгения Вершинина выступили в рамках конгресса «Новые правила роста»











Топ новостей на этот час

Rss.plus






Песков: Путину не нравится повышенное внимание к его семье

Идея самостоятельного выбора в сказке-балладе А.С. Пушкина «Жених».

Еще четыре восстановленных фонтана начали работу в разных районах города

Мособлдума напомнила о поддержке жителей других регионов в пунктах временного размещения