Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։35-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կողքի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում, իսկ վիրավորն օրեր առաջ էր զորացրվել և խնջույքի էր մասնակցում, երբ տեղի է ունեցել վիճաբանությունը, որը շարունակվել է դրսում և ավարտվել դանակահարությամբ։
Հաղորդվում է նաև, որ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Գագիկ Ղ․-ն է։