Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը նշել է նաև Նիդերլանդների արդյունավետ աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս առումով վարչապետ
Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
The post Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.