Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն իր երկրի «հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ բարձր է»։
«Երբ նշվում է «Ռուսաստան» բառը, յուրաքանչյուր հնդիկի մտքին եկող առաջին բանն այն է, որ Ռուսաստանը Հնդկաստանի ուղեկիցն է և՛ երջանկության, և՛ տխրության պահերին: Ռուսաստանը Հնդկաստանի իսկական բարեկամն է»,- ասել է Մոդին։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, սակայն Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ բարձր է»։
Մոդին ընդգծել է, որ «Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»։
Հուլիսի 8-ին Հնդկաստանի կառավարության ղեկավարն այցով ժամանել է Մոսկվա, որտեղ կանցկացվի ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։