Արցախը Հայաստանն է և վերջ, Արցախը Հայաստանի մարզն է, այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլը կեղծ գործարքներ է արել, խախտել սահմանադրությունը:
Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց արցախցիներից մեկը:
«Սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է եղել, ո՞ւր է: Ուր ես Նիկոլ, որ ինքնագլուխ գործարքներ ես կատարել: Նա իրավունք չուներ արցախցու անունից՝ գործարքներ կատարելու, դա արցախցին է որոշում, իսկ ինքն արդեն որոշել է: Նիկոլ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ»,- ասաց նա:
Նշենք, որ մի խումբ արցախցիների բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջելով կատարել միջազգային դատարանի որոշումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։