Անցած գիշերը ՌԴ Ռոստովի, Վորոնեժի, Վոլգոգրադի և Բելգորոդի մարզերը ենթարկվել են ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակմանը, գրում է moscowtimes.ru-ն:
Վոլգոգրադի մարզում հարձակման են ենթարկվել Ֆրոլովո քաղաքի էլեկտրական ենթակայանը և Դոնի Կալաչ քաղաքում գտնվող նավթի պահեստը, հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
ՌԴ Հակաօդային պաշտպանության ուժերը և էլեկտրոնային պատերազմի համակարգերը որսացել են անօդաչու թռչող սարքերը, սակայն բեկորների անկումը հրդեհ է առաջացրել, ասել է նա:
Ինչպես հայտնում է Shot թելեգրամյան ալիքը, մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել Դոնի Կալաչում։ Mash-ի փոխանցմամբ՝ նավթի պահեստի վրա հարձակվել է առնվազն հինգ անօդաչու։ Ըստ ականատեսների, դրանք թռչել են մեկը մյուսի հետևից։
Նշվում է, որ Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները փակվել են ԱԹՍ-ների հարձակման պատճառով. թռիչքները ժամանակավորապես չեն ընդունվում և չեն ուղարկվում։
Ընդհանուր առմամբ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, հուլիսի 9-ի գիշերը Ուկրաինան Ուկրաինան արձակել է 38 անօդաչու թռչող սարք։ Ռոստովի մարզում 21 անօդաչու է խոցվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 09:40-ի սահմանում ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
Զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, որից 30-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։
Մասնավորապես, ռուսները հարձակվել են Կիևի «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։