Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը՝ իր տեղեկություններին հղումով:
Ըստ նախնական վարկածի` նախկին դատախազը նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` զենքը մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:
Քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներով, սակայն չի բացառվում, որ դեպքը եղել է անզգուշության հետևանք:
Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի: