Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների միջև:
Այս մասին, ինչպես փոխանցում է ՀՀ-ում ԱՄՆ դեպսանությունը, ասել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին։
«Տարիների ընթացքում Կանզասի Ազգային գվարդիան ամուր համագործակցային կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մեր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպիսին է «Արծիվ գործընկերը», թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև», - նշում է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին։
Հիշեցնենք, որ Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: