Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ոստիկանները կանգնեցրել և խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) որդու անձնական ավտոմեքենան, կիրառել ֆիզիկական nւժ, ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր․ փաստաբան

Ոստիկանները կանգնեցրել և խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու անձնական ավտոմեքենան, կիրառել ֆիզիկական ուժ, ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր․ փաստաբան։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։

Ավտոմեքենան կանգնեցնելու պատճառը «ուժեղացված ծառայությունն էր», գետնին պառկեցնելունը՝ «ախպերս, ի՞նչ եք ուզում» արտահայտությունը, մեքենան չվերադարձնելունը՝ «քննարկման փուլում է» հիմարությունը։

Խուզարկության արդյունքում քրեաիրավական գնահատման ենթակա ոչինչ չի հայտնաբերվել։

Լրացում. Վալերի Կարապետյանը Արցախում եղել է իմ ուսանողը։ Ցանկացած երրորդ անձանց հետ շփման ընթացքում վերջինս դրսևորում է բացարձակ համեստություն և հարգալից վերաբերմունք, ուստի վարչարարության ընթացքում վերջինիս կողմից որևէ ավելորդության ցուցաբերում բացառում եմ»,–գրել է նա։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus