ՌԴ Քննչական կոմիտեն Ռուսաստանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչին մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Դատարանի որոշմամբ Իսմաթզոդե Ալիշերին խափանման միջոց է ընտրել կալանքը՝ մինչև օգոստոսի 28-ը ժամկետով։
Ըստ քննիչի՝ մեղադրյալը գումար է փոխանցել ահաբեկչական գործունեության համար դատապարտված կամ այդ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր գործի քննիչը, Իսմաթզոդան ազգական ունի, ով այժմ Տաջիկստանում ահաբեկչության համար քրեական հետապնդման է ենթարկվում, ինչպես նաև մասնակցում է Սիրիայում ռազմական գործողություններին։ Բացի այդ, Իսմաթզոդայի բնակարանում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է ծայրահեղական գրականություն։