Добавить новость

Друг Яниса Тиммы обвинил Седокову в заказном убийстве и заявит об этом в суде

Сегодня в Вологде стартует фестиваль уличных театров (0+)

Агата Муцениеце публично поцеловала Петра Дрангу, подтвердив слухи о романе

Инвесторы приобрели в Москве почти 11 тыс. объектов недвижимости



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պատերազմի հետքը. անքնություն, տագնապային գրոհներ, սթրես, մղձավանջներ. «Կարծես ակվարիումի մեջ ապրեի, օդը չէր հերիքում»

Երբ ամիսներ շարունակվող անքնությանը միացան նաև գիշերային մղձավանջները և օրըստօրե ավելացող տագնապայնությունը, 65-ամյա Լալա Հակոբյանը հասկացավ, որ մի բան այն չէ: Հաճախ լուսացնող լուսաբացերին զուգահեռ, նա նաև այլ առողջական գանգատներ սկսեց ունենալ՝ առիթմիա, ճնշման տատանումներ։ 

«Ես կարծես ակվարիումի մեջ ապրեի, օդը չէր հերիքում, գիշերները քնելու համար չէին, անընդմեջ տագնապների մեջ էի, մղձավանջներ, սարսափելի երազներ… ամիսներ շարունակ ուշք ու միտքս լուրերն էին։ Առավոտ ու երեկո մտնում էի Ֆեյսբուք այն վախով, որ էլի պատերազմ է սկսվել։ Անընդհատ մի վատ լուրի էի սպասում, անընդհատ, անընդմեջ»,- պատմում է նա: 

2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո պատերազմական իրավիճակը, չհանգուցալուծվող անվտանգային խնդիրներն ու ամեն օր ստացվող վատ լուրերը սահմանից դարձան մեծագույն խնդիր Լալա Հակոբյանի համար։ 

Անքնությունը ու քնի որակն առաջինն են, որ տուժում են սթրեսային բոլոր իրավիճակներում: Հոգեկան էմոցիոնալ տատանումների հիման վրա քունը կարող է փոփոխվել, վատանալ, կրճատվել, կարող է դժվարանալ քնի անցնելու փուլը։ Այսպիսի իրավիճակներ նկատվում են շատ այցելուների մոտ, ասում է «Սոմնուս» նյարդաբանական քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Սամսոն Խաչատրյանը։

«Նույնիսկ այն բուժառուների մոտ, որոնք պատերազմի հետ անմիջական առնչություն չեն ունեցել, նկատվում են անքնություն և քունը խախտող, բացասական բնույթ ունեցող ընդհուպ մինչև մղձավանջների հասնող երազներ»,- «Մեդիալաբին» ասում է Սամսոն Խաչատրյանը։ 

Խաչատրյանը նշում է՝ քնի միջին տևողությունը չափահաս մարդու մոտ պետք է լինի 7-9 ժամ, ավելի քնելու պահանջը ևս հուշում է առկա խնդրի մասին: Մասնագետը նշում է՝ քնի խանգարումները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների՝ սիրտանոթային, ստամոքսաղիքային, իմունային համակարգի ու հոգեկան առողջության: Ըստ Սամսոն Խաչատրյանի՝ նույնիսկ կան որոշ տվյալներ, համաձայն որոնց ուռուցքային հիվանդությունների ռիսկը բարձրանում է քիչ քնելու հետևանքով։ Ընդ որում՝ անքնությունը կարող է երկարել ու դառնալ քրոնիկ՝ կորցնելով կապը առաջնային խնդրի հետ։

«2020 թ.-ից հետո ավելի հաճախ են սկսել հանդիպել անքնությունը, մղձավանջային երազները, քնի որակի խախտումները, մակերեսային քունը։ Այս շրջանում հանդիպեցինք նաև երազի իրականացման երևույթին, որը յուրահատուկ ֆենոմեն է։ Այսինքն՝ սուր տրավմատիկ սթրեսը բերում է նրան, որ մարդը երազում տեսածը կատարում է իրականության մեջ, այսինքն՝ երազում փախչում է, ու իրականում վեր է կենում ու մի քանի քայլ առաջ է գնում, կամ երազում հարվածում է և իրականում էլ ձեռքով հարվածելու շարժումներ է անում։ Նման դեպքերի ևս հանդիպեցինք, թեպետ սրանք ժամանակավոր երևույթ էին ու ժամանակի ընթացքում վերանում են»,- նշում է քնաբանը։ 

Թեև 2020 թ.-ից հետո որևէ հետազոտություն չի անցկացվել, որը համապարփակ կվերլուծեր և վեր կհաներ հետպատերազմական սթրեսի ազդեցությունը քնի խանգարումների վրա, սակայն, Խաչատրյանի հավաստմամբ, այս ժամանակահատվածում դիմելիությունն ավելացել է առնվազն 20 տոկոսով: Թեև այս ցուցանիշներն էլ, շեշտում է մասնագետը, չեն ներկայացնում իրական պատկերը:

«Գաղտնիք չէ, որ քունը օրգանիզմի կարևորագույն գործառույթներից է, և պատահական չէ, որ կյանքի մոտ ⅓-ը նախատեսված է քնելու համար։ Քնած ժամանակ տարբեր գործընթացներ են կատարվում օրգանիզմում, որ արթուն ժամանակ չեն լինում, և եթե մենք կրճատենք կամ խանգարենք այդ գործընթացները, խնդիրներ կունենանք։ Քիչ քնող մարդկանց մոտ, օրինակ, հիվանդացությունը ավելի մեծ է լինում»,- նշում է Սամսոն Խաչատրյանը։ 

Քնի որակը կարգավորելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել քնի հիգիենային. քնելուց առաջ խուսափել ավելորդ լարվածություն առաջացնող բացասական նորություններ ընթերցելուց, էկրանին նայելուց, լարված ֆիլմեր դիտելուց, մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց, ժամը 17:00-ից հետո կոֆեին պարունակող ըմպելիք օգտագործելուց ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: 

«Խնդիրների ի հայտ գալու ու 2-3 շաբաթ կրկնվելու դեպքում անպայման դիմել մասնագետի»,- նշում է նա։ 

Սակայն քնի խանգարումը միակ խնդիրը չէ, որ հանդիպում է հետպատերազմյան շրջանում: 

Հոգեբանները նշում են՝ սթրեսային իրավիճակը, տագնապայնությունը, որ ուղեկցում էին շատերին պատերազմի ու հետպատերազմյան շրջանում, շատերի մոտ կարող էին արտահայտվել կամ սրել նախկինում ունեցած թե՛ հոգեբանական, թե՛ առողջական խնդիրները: 

2020 թվականը կրկնակի բարդ ժամանակահատված էր հայերի համար։ Համավարակը, հետո՝ պատերազմը չէին կարող հեշտությամբ անցնել մարդկանց կողքով։ Հոգեբանական ծանր ապրումները իրենց հետքն ու ազդեցությունը թողեցին շատերի վրա, արձանագրում է հոգեբան Նաիրա Պետրոսյանը: Պետրոսյանը ՊՆ ծրագրերից մեկի շրջանակում շուրջ երկու տարի աշխատել է պատերազմում զոհ ունեցած ընտանիքների անդամների հետ, աշխատանքներ է տարել նաև բուժկենտրոններում բուժում ու վերականգնողական կուրսեր անցնող զինվորականների հետ։ 

«Կարող եմ նշել, որ դիմողների թիվը գրեթե կրկնակի ավելացել է: Մարդիկ, որոնք նախկինում ունեցել էին խնդիր ու հաղթահարել էին, պատերազմից հետո նորից նույն խնդրով դիմել էին օգնություն ստանալու։ Խնդիրները հիմնականում արտահայտվում են նևրոզների, ֆոբիաների, վախերի տեսքով: Վախեր, որ հեսա թշնամին կգա, կհասնի իրենց, վախենում են մահվանից, հարազատին կորցնելուց, մեծ խմբերի մեջ լինելուց, որ դավաճանների կամ թշնամիների չհանդիպեն»,- ասում է Նաիրա Պետրոսյանը։ 

Հոգեբանը հիշում է, որ իր այցելուներից մի երիտասարդ աղջիկ, որը նախկինում խնդիրը հաղթահարել էր, պատերազմից հետո վերադարձել էր էլ ավելի սրված հոգեբանական վիճակով, անքնությամբ ու տագնապներով։ 

«Նրա մոտ խնդրի սրման պատճառը ապագա կորստի վախն էր։ Նա վախ ուներ, որ իր ապագա ամուսինը ևս կարող է պատերազմի մասնակցել ու զոհվել և ինքնապաշտպանության նպատակով պարզապես մերժում, կոպտում ու վիրավորում էր բոլոր տղաներին»,- նշում է հոգեբանը։

Ցանկացած սթրեսային իրավիճակի ազդեցությունը մարդու վրա կարող է տարբեր լինել՝ պայմանավորված մարդու բնավորության տեսակով, բայց ամեն դեպքում, երբ անձը հոգեբանական խնդիրներ է ունենում, մասնագետին շուտ դիմելու պարագայում հնարավոր է ավելի արագ հասնել խնդրի լուծման՝ չեն դադարում հիշեցնել մասնագետները։

Նյարդաբան Անահիտ Ոսկանյանը ևս մի շարք խնդիրներ է արձանագրում, որոնք պայմանավորված են հետպատերազմական սթրեսով։

«Բուժառուների մեջ հիմնականում նկատվում էին անտարբերություն, հոգնածություն, տագնապ, վախ, անտարբերություն ապագայի նկատմամբ, և այս ամենի հետևանքով առաջանում են սոմատիկ խնդիրներ՝ գլխացավեր, ողնաշարի տարածուն ցավեր, տագնապային գրոհներ, ճնշման տատանումներ և այլն»,- ասում է նյարդաբան Անահիտ Ոսկանյանը, ընդգծելով, որ բուժառուների մոտ հաճախ նկատվում էր անքնություն։ 

Նա նկատում է, որ նյարդաբանական վիճակի հետ կապված խնդիրները միշտ չէ, որ ակներև են, և հաճախ ամենատարբեր գանգատներով բժիշկներին դիմելուց հետո բուժառուներն ուղղորդվում են նյարդաբանի մոտ ու այստեղ միայն գտնում խնդրի լուծումը։ Նյարդաբանական, հոգեբանական խնդիրները հաճախ կարող են արտահայտվել մաշկային խնդիրների, ցանավորման, հազի, քնի խանգարումների, մարմնի տարածուն ցավերի ու ճնշման տատանումների տեսքով։

«2020-ից հետո հատկապես ավելացել են տագնապային գրոհները, դեպրեսիաները, քնի խանգարումները։ Իհարկե, խնդրի դեպքում ճիշտը մասնագետին դիմելն է, բայց նաև կարելի է դրանց դեմ պայքարել, եթե միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող ու ուշադիր լինենք, առօրյա կյանքում պահպանենք կարգ ու կանոնը, հետևենք սննդին, մարզվենք, շատ քայլենք մաքուր օդին, միմյանց հետ շատ շփվենք ու ընկերանանք։ Այս պարագայում որոշ խնդիրներ պարզապես գլուխ չեն բարձրացնի»,- ասում է նյարդաբանը։ 

Մասնագետը նաև հորդորում է անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի ու չդիմանալ, քանի որ կարևոր է ոչ միայն դիմանալը, այլև կյանքի որակը, և դիմանալով ոչ միայն խնդիրն է խորանում, այլև մեծապես կյանքի որակն է տուժում։

«Դիմանալու և մասնագետին չդիմելու հետևանքները հետագայում կարող են շատ ավելի մեծ ու լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։ Առկա խնդիրները դառնում են քրոնիկ, ու դրանից բխող այլ ախտանշաններ են ավելանում՝ գերհոգնածություն, թուլության զգացողություն, քրոնիկ գլխացավեր, մկանացավեր, հիշողության, ուշադրության վատացում և այլն։ Քնի խանգարումը կարող է նաև դեպրեսիայի պատճառ լինել, նևրոզային դրսևորումներ ունենալ, քանի որ քնի ընթացքում է, որ օրգանիզմը հանգստանում է, ուղեղի աշխատանքն է կայունանում, իսկ ովքեր չեն կարողանում քնել, արատավոր շրջանակի նման խնդիր է դառնում, ու մի խնդիրը բերում է մեկ այլ այլ խնդիր, խորանում է ու ձնահյուսի նման մեծանում»,- նշում է նյարդաբան Անահիտ Ոսկանյանը: 

Սաթենիկ Հայրապետյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am

The post Պատերազմի հետքը. անքնություն, տագնապային գրոհներ, սթրես, մղձավանջներ. «Կարծես ակվարիումի մեջ ապրեի, օդը չէր հերիքում» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Аресты в ЗС, отставка в мэрии и рокировки в правительстве: политические итоги года в Красноярске

4 ноября с Земли будет видно самое большое в этом году Солнце

В парке «Городок» пройдет праздничное мероприятие «Территория чудес»

Земля в перигелии: Суперлуние и зрелищные затмения в 2025 году

Музыкальные новости

В эфире телекомпании «Югра» офицер Росгвардии озвучил меры по обеспечению безопасности граждан в новогодние праздники

BN: сделка Путина с Индией на 13 млрд долларов нанесла удар по Западу

Суд обязал "Яндекс" удалить снимки НПЗ после атак БПЛА

Продвижение Песен, Музыки, Стихов ВКонтакте.

Новости России

Земля в перигелии: Суперлуние и зрелищные затмения в 2025 году

Популярный певец Игорёк под Новый год признался в любви Ульяновску

Вильфанд предупредил жителей четырех округов РФ об опасных погодных условиях

Насыпь денег. Эксперт Тарасова: жизнь семей с детьми изменится в 2025 году

Экология в России и мире

Создание Модели голоса. Создание Модели своего голоса. Создание AI модели голоса.

В 2024 году министры здравоохранения сменились в 27 регионах

Подкаст "Женское дело. Лаборатория успеха". В гостях Ксения Подхватиловская

Что опытные дачники добавляют в воду для полива декабриста: растение укроется одеялом из цветов

Спорт в России и мире

Полина Кудерметова пробилась в четвертьфинал турнира WTA в Брисбене – казанская теннисистка одолела 9-ю ракетку мира Касаткину

Елена Рыбакина сама пыталась убедить WTA разрешить Вукову вновь тренировать её

Рублёв выпадет из топ-8 после поражения на турнире ATP в Гонконге

Брисбен (ATP). 1/4 финала. Джокович сыграет с Опелкой. Димитров – с Томпсоном

Moscow.media

Создание Модели голоса. Создание Модели своего голоса. Создание AI модели голоса.

Каждая сигарета сокращает жизнь на 20 минут, выяснили учёные из Лондона

Предлагаем вам возможность участвовать в записи программ на Радио.

На пожаре в пятиэтажке надышались дымом две женщины











Топ новостей на этот час

Rss.plus






Девять домов, увековеченных в «Гостье из будущего», капитально отремонтировали в столице

Стала известна причина экстренной посадки российского самолета в Шарм-эш-Шейхе

На главной новогодней ёлке России случился крестопад.

Насыпь денег. Эксперт Тарасова: жизнь семей с детьми изменится в 2025 году