Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին:

Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ և բավարար քայլեր, իսկ զինծառայողների մահվան պարագայում՝ իրականացնել դրանց հանգեցրած հանգամանքները պարզելու նպատակով արդյունավետ քննություն։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդրի լուծման համար  անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի (ծրագիր, քայլերի հերթականություն և այլն) մշակման և իրացման անհրաժեշտությունը:

Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։ 2023 թվականի տարեկան հաղորդմամբ ևս  Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին և ներկայացրել դրանց  լուծմանն ուղղված մի շարք  առաջարկներ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus