ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականի 18-րդ համարում լույս է տեսել Արմինե Տիգրանյանի «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը: Հոդվածի նպատակն է 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքի` Ադրբեջանի կողմից բռնազավթման, արցախահայերի բռնի տեղահանության և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները դիտարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների (ցեղասպանություն, էթնիկ զտում, խոշտանգում, ագրեսիա,