Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած 218 թեկնածու հանել է իր թեկնածությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Le Monde թերթին հղումով։
Նշվում է, որ նրանք հանել են իրենց թեկնածությունները՝ հօգուտ ավելի ուժեղ թեկնածուների, որպեսզի կանխեն Ջորդան Բարդելի և Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը։
Թեկնածուները պետք է հաստատեին իրենց հրաժարումը ընտրություններին հետագա մասնակցությունից մինչև հուլիսի 2-ի ժամը 18:00-ն (երևանյան ժամանակով՝ 20։00-ն):