Հուլիսի 2-ին, ժամը 13:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1995 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է․ Ս․-ն (ծնված 2002 թ․) և Մ․ Թ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
The post Խոշոր վթար Արտաշատի կամրջի մոտ․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.