Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ սա իր կարիերայի վերջին Եվրոպայի առաջնությունն է։
«Սա կլինի իմ վերջին Եվրո-ն, իհարկե: Բայց ինձ ոչ թե դա է հուզել, այլ ոգևորությունը: Ես ցավում էի երկրպագուների համար: Ես միշտ ամեն ինչ կտամ այս մարզաշապիկի համար, անկախ նրանից՝ կարոտեմ այն, թե ոչ։ Եվ ես դա անելու եմ իմ ամբողջ կյանքում: Պետք է պատասխանատվություն կրել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում:
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպման ընթացքում Ռոնալդուն չի իրացրել 11-մետրանոցը, սակայն հետխաղյա հարվածաշարում կարողացել է գրավել Յան Օբլակի դարպասը։