Զուգընկերային հարաբերություններն ի սկզբանե օրենքում չէին հասկացվել:
Այս մասին «Ընտանեկան բռնության մասին օրենքը ինչպե՞ս կազդի բռնության զոհերիկ վրա» խորագրով քնարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Մեր շահառուների գերակշիռ մասը չունեն համատեղ կենցաղ, նրանք կամ նշանվածներ են, կամ սիրեկան-սիրուհի հարաբերություններ ունեն, որոնք օրենքը չէր ճանաչում որպես ընտանեկան հարաբերություններ:
Այս դեպքում լուծվում է նաև այն խնդիրը, երբ կինը գալիս էր, ասում էր, որ չի կարողանում խզել այդ հարաբերութունները, որովհետև չկային որևէ իրավական հարաբերություններ, այսինքն իրավաբանորեն ոչ մի հարց չկար: Պետությունը նրանց պաշտպանություն չէր տրամադրում, որովհետև օրենքի շրջանակներում այդ հարաբերությունները ճանաչված չէին որպես կարգավորման միջոց»,- ասաց նա: