Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ինչպես փոխանցում է ԱՊԱ–ն, այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է Գազայում շուտափույթ հրադադարի հասնելու, երկու կողմերի խաղաղ բնակիչների մահը կանխելու և իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ - ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։