Ես ասում եմ միայն այսօրվա ու միայն մեր հանրապետության մասին: Չի կարելի մտածել կուսացական շահերի մասին, ամեն գնով ձգտել իշխանության, երբ դրված է մարդկանց կյանքի ու մահվան խնդիրը: Դա անչափ տագնապալի միտում է: Պատկերացրեք այն հետևանքները, եթե կուսակցական ազդեցության համար պայքարի հրդեհը քաղաքական ոլորտից տարածվի ռազմականի վրա: Նման փորձեր, ի դեպ, ձեռնարկվում են: Բաժանվելով կուսակցական ջոկատների՝ մենք ինչպե՞ս պետք է պաշտպանենք մեր սահմանները: Կուսակցական զինված ուժերը վախճանի սկիզբն են։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ գիտակցի դա: Այլապես մեզ սպառնում է Ադրբեջանի ճակատագիրը, որն այժմ բզկտվում է ներսից: