Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և ստորագրել այն. այս մասին Տալլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում։
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղաության պայմանագրի նախագիծի տեքստը: Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջովին ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և պայմանագիրը ստորագրել: Չեմ կարող ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին՝ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն... Իսկապես հավատում եմ, որ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն բերելու պահ է ստեղծեվել»,- ասել է ԱԳ նախարարը: