ՌԴ-ի և Բելառուսի բոլոր գործողությունները պետք է լսելի լինեն Արևմուտքում. Լավրով
ՌԴ-ի և Բելառուսի բոլոր գործողությունները պետք է լսելի լինեն Արևմուտքում, Ռուսաստանը հույս ունի, որ Արևմուտքում ոչ մեծ թվով ողջախոհներ ճիշտ հետևություններ կանեն և չեն անցնի սահմանը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կարող եմ միայն հաստատել, որ այն ամենը, ինչ մենք անում ենք մեր բելառուս դաշնակիցների հետ՝ համաձայն մեր նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի որոշման, պետք է լսելի լինի Արևմուտքում, և մենք իսկապես հուսով ենք, որ խելամիտ մարդիկ, ովքեր մնում են այնտեղ, թեև փոքրաթիվ, նրանք ճիշտ եզրակացություններ կանեն և չեն անցնի ամենավտանգավոր սահմանը»,- ասել է Լավրովը բելառուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո։