Երևանում, հունիսի 24-ից 25-ը, անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը՝ պայմանավորված Նախաձեռնությունում 2024-2025 թվականներին Հայաստանի համանախագահող երկիր լինելու հանգամանքով: Դեռևս 2023 թվականին Լիսաբոնում կայացած նախորդ համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել էր Ասիայի նախաձեռնության համանախագահ: Ասիական նախաձեռնության մեկնարկը