Հոլիվուդյան դերասան Թամայո Փերին, որը հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, մահացել է Հավայան կղզիների ափերի մոտ սերֆինգով զբաղվելու ժամանակ շնաձկան հարձակման հետևանքով, հայտնում է bbc.com-ը:
Հոնոլուլուի փրկարար ծառայության աշխատակիցները մամուլի ասուլիսում հաստատել են, որ 49-ամյա դերասանը մահացել է կիրակի կեսօրին:
Դերասանին, որն ինքն էլ փրկարար է եղել, ափ են հանել հիդրոցիկլով, սակայն բուժաշխատողներն այլևս չեն կարողացել օգնել նրան։
Փերին նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմում, որը ֆրանշիզայի չորրորդ ֆիլմն է:
Նա նկարահանվել է նաև Lost, Hawaii Five-0 և Blue Crush հեռուստասերիալներում։